«Ռեալ»–ն առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)
Սպորտ
Իսպանական Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» առաջին միավորները կորցրեց ընթացիկ առաջնությունում՝ ոչ ոքի խաղալով «Վիլյառեալի» հետ (2-2):
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեցին տանտերերը. գոլը հեղինակեց Կանին: «Ռեալի» պատասխան գնդակը 39-րդ րոպեին խփեց և իր նորամուտը նշեց Գարեթ Բեյլը, իսկ 64-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «Գալակտիկոսին»։ Սակայն, 6 րոպե անց «Վիլյառեալի» հարձակվող Ջովանի Դոս Սանթոսը հավասարեցրեց հաշիվը։
«Ռեալն» ու «Վիլյառեալը» վաստակեցին 10-ական միավոր։ Թիմերը բաժանում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ տեղերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում