Այսօր նշում ենք Խաչվերացի տոնը
Հայաստան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը: Այդ առիթով պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում:
Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար՝ գլխավոր տոներից վերջինն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին: Սա Սուրբ Խաչի նվիրված տոներից գլխավորն է: Այն նվիրված է Տերունի Խաչի՝ գերությունից վերադարձին ու փառաբանությանը:
Հայոց Եկեղեցում տոնի հաջորդ երկուշաբթի ննջեցյալների հիշատակի օրն է:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է