Խոշոր հրդեհ՝ Դավիթաշենում. հրշեջները 4 ժամից ավելի պայքարում էին կրակի դեմ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի «777» ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջներ, ովքեր մինչև առավոտյան ժամը 08:00-ն պայքարում էին հրդեհի դեմ: Կրակն էլ խանութի նկուղային հարկում էր, որտեղ ըստ տեղեկությունների պահվում էին անվադողեր: Կրակի օջախին հնարավոր չէր մոտենալ, քանի որ հսկայական ծուխը, որը տեսանելի էր քաղաքի ծայրամասերից, դժվարություններ էր առաջացնում հրշեջների համար: Լրացուցիչ ժամանեցին Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններին պատկանող ջրատար մեքենաները, ովքեր ջուր էին փոխանցում հրշեջներին: Վերջիններս օգտագործեցին նաև հատուկ փրփուր:
Մանրամասները՝ այստեղ։



















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող