Գաբրիել Սարգսյանի փայլուն ելույթը
Սպորտ
Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, գլխավորելով «Մեջիք Էքստրեմադուրա» թիմը, գերազանց հանդես եկավ Լինարեսում անցկացված Իսպանիայի ակումբային առաջնությունում: Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, առաջին խաղատախտակի վրա գրավեց առաջին տեղը` իր հետևում թողնելով գրոսմայստերներ Դոմինգեսին (Կուբա), Բաքրոյին (Ֆրանսիա), Նավարային (Չեխիա), Բրուզոնին (Կուբա), Նիսիպեանուին (Ռումինիա), Անտոն Գուիյարոյին (Իսպանիա), Սպրագետին (Կանադա):
Վերջին տուրում Գաբրիելը ոչ ոքի խաղաց Դավիդ Նավարայի հետ և 7 հնարավորից վաստակեց 4 միավոր: «Մեջիք Էքստրեմադուրան» 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց «Սաբադելին» և գրավեց չորրորդ տեղը:
Իսպանիայի չեմպիոն դարձավ «Սեստաո» ակումբը. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում