«Համբուրգի» հետ խաղում Միկին ծնկին հարված էր ստացել. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Համբուրգի» հետ խաղից հետո նշել է.
«Մեծ հաճույք ստացա այդ խաղից: Սա մեզ համար մեկ քայլ առաջ էր` չնայած բաց թողնված երկու գոլերին: 2:2 հաշվի դեպքում մենք հանգիստ էինք, որից հետո ամեն ինչ հիանալի էր, այդ պատճառով էլ խաղը դիտելը հաճույք էր պատճառում:
Միկին ծնկին հարված է ստացել: Հուսով եմ` առանց լուրջ վնասվածքների դուրս կգանք այս խաղից»,- հանդիպումից հետո նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի «Բորուսիա» - «Համբուրգ» հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով՝ 6:2 հաշվով: Իսկ հայ կիսապաշտպանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում