Հաղթանակ թաղամասում բախվել են «Օպելն» ու «Գազելը». տուժածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Օպել» մակնիշի 34 ԼP 766 համարանիշի և թիվ 62 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 2121Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Օպել»-ում առաջացել է հրդեհ և այն ամբողջովին այրվել է:
Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները և միչ նրանց ժամանումը, ավտոմեքենաների վարորդներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Մինչ կբարեհաճեին «Մեծն» Երևանի գայի տղաները քաղաքացիները իրենք էին նշված ճանապարհահատվածում կարգավորում երթևեկությունը, ինչի արդյունքում վթարներ տեղի չի ունեցել: Քիչ առաջ ժամանել են ՃՈ աշխատակիցները, ովքեր նոր սկսեցին «աջապսանդալի» վերածված երթևեկությունը կարգավորել:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող