«Ռեալ» - Ռոնալդու համագործակցությունը կշարունակվի ևս 5 տարի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հնգամյա պայմանագիր կնքեց ակումբի հետ. տեղեկացնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը:
«Ես շատ ուրախ եմ: Ինձ համար շատ կարևոր օր է այսօր: Ինձ համար ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ լինելը ամենակարևորը չէ: Կյանքում փողից ավելի կարևոր բաներ կան: Ամենակարևորը այն է, որ հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում:
Ես հայտարարել եմ, որ երջանիկ չե՞մ: Հնարավոր է` այդ օրը վատ տրամադրություն եմ ունեցել: Ես կատարյալ չեմ և կարող եմ սխալվել: Սակայն հիմա դա կարևոր չէ»,-նշել է պորտուգալացին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ պորտուգալացին նոր պայմանագրի համաձայն` տարեկան կվաստակի 17 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում