Ռոնալդուն կփորձի գերազանցել Ռաուլին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը մինչև 2018-ը երկարաձգելուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեղինակած գոլերի քանակով գերազանցել նախկին մադրիդիստ Ռաուլի ռեկորդը (323):
«Ռեկորդները գոյություն ունեն, որ գերազանցվեն: Ես հավակնոտ ֆուտբոլիստ եմ և չեմ պատրաստվում ինքս ինձ ինչ-որ բանում տխրեցնել: Առաջիկա 5 տարիների ընթացքում կփորձեմ հեղինակել 200 գոլ և և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»,–պորտուգալացու խոսքերը մեջբերում է RMC-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» անցկացրած 4 տարվա ընթացքում 203 խաղում դարձել է 203 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում