Փոխտնօրենը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղային
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում, Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 38 շենքի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ 54-ամյա Ալեքսանդր Գավրիլովը, վարելով «Volkswagen» մակնիշի 14 ՏՕ 017 համարանիշի ավտոմեքենան նշված հատվածում վրաերթի է ենթարկել Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 11-ամյա Սիրակ Հարությունյանին:
Վարորդը փախուստի չի դիմել: Երեխան էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող