Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է. Ռոբերտ Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Համբուրգի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ իր թիմը կարող է ավելի լավ խաղալ:
«Մենք տպավորիչ խաղացինք: Այժմ արդեն ակնհայտ է, որ ի դեմս Մխիթարյանի և Օբամեյանգի` մենք ձեռք ենք բերել երկու հարձակվողական ոճի բարձրակարգ ֆուտբոլիստ: Ավելին, կարծում եմ` խաղից խաղ մենք ավելի լավ հանդես կգանք: Իհարկե, Միկիին և Օբամեյանգին ժամանակ է հարկավոր՝ խաղի մեր ոճին հարմարվելու համար, սակայն արդեն ակնհայտ է, թե որքան են նրանք ուժեղացրել մեր թիմը: Մխիթարյանն ու Օբամեյանգը երկու մեծագույն ֆուտբոլիստներ են, և մենք բոլորս կարող ենք միասին խաղալ»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում