Նոր մանրամասներ՝ Հաղթանակ թաղամասում տեղի ուեցած խոշոր ավտովթարից
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Հաղթանակ 1-ին փողոցի թիվ 18 տան դիմաց բախվել էին Հաղթանակ 3-րդ փողոցի բնակիչ 50-ամյա Արթուր Գասպարյանի վարած ГАЗ 32 213 մակնիշի 21 21 Տ համարանիշի և Ներքին Չարբախի բնակիչ 37-ամյա Կորյուն Բունիաթյանի վարած Opel մակնիշի 34 ԼP 766 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ում առաջացել էր հրդեհ և այն ամբողջովին այրվել էր: Իսկ ГАЗель-ի վարորդ Ա. Գասպարյանն ու նրա ուղևոր 42-ամյա Սիրանուշ Բալդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մալաթիա բժշկական կենտրոն:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող