Դանի Ալվեշը հանուն Աբիդալի պատրաստ էր հրաժարվել իր լյարդից
Սպորտ
«Մոնակոյի» պաշտպան Էրիկ Աբիդալը կատալոնյան մամուլին տված հարցազրույցում նշել է, որ «Բասելոնայում» իր նախկին թիմակից Դանի Ալվեշը լյարդի փոխպատվաստման համար իր օգնությունն է առաջարկել:
«Նա առաջարկում էր իր լյարդի մի մասը, սակայն բոլորս հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ դա կարող էր վնասել Ալվեշի ֆուտբոլային կարիերային: Մեր հարաբերությունները ֆուտբոլային դաշտից դուրս են: Մենք լավ ընկերներ ենք: Այդ ժամանակ նա ցանկանում էր աջակցել ինձ: Ալվեշը շատ լավ մարդ է: Մենք հարևաններ ենք եղել: Նրա նախկին կինը նույնպես շատ լավ հարաբերությունների մեջ է կնոջս հետ»,-նշել է Աբիդալը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում