Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Շուշան Պետրոսյանը կնշանակվի՞ մշակույթի նախարար կամ ավելի բարձր պաշտոնում

Վերլուծական

Երգչուհի, համատեղության կարգով օրենսդիր և ազգի դարդերի բալասան Շուշան Պետրոսյանը հաճախ է բողոքում, որ իր խոսքերը լրագրողները և ընդհանրապես հասարակությունը ճիշտ չեն ընկալում կամ ճիշտ չեն ներկայացնում: Չգիտեմ, միգուցե Շուշանը բոլորովին այլ բան է հայտարարում՝ մտքում տրամագծորեն հակառակը մտածելով, սակայն այդ երևույթի ընկալումը դուրս է իմ մասնագիտական շրջանակներից, որովհետև հոգեբանական այդպիսի դրսևորումները համալսարանական տարիներին մենք առանձին ուսումնասիրության նյութ չենք դարձրել:

Այն, որ պատգամավորուհին հենց ինքն է իր մասին բացասական հրապարակումների լիարժեք սկզբնաղբյուրը, կարելի է դատել Newsbook.am կայքի լրագրողի հետ նրա հարցուպատասխանից, ով զանգահարել էր երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին՝ իմանալու նրա կարծիքը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացրած վճռի և խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին վճռի վերաբերյալ: Լրագրողը հետաքրքրվել էր նաև, թե կմիանա՞ արդյոք Շուշան Պետրոսյանն այն հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտում են Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելը, և անձնական միջնորդություն են ներկայացրել՝ նրան ազատելու պահանջով:

Իհարկե, այս պահին բոլորը մտածում են, որ շուշանյան ինտելեկտը որևէ քաղաքակիրթ բացատրություն կգտներ՝ թեկուզ և արդարացնելու երգչուհու հակադիր դիրքորոշումը, բայց վաստակավոր երգչուհին ապշեցուցիչ հայտարարություն է արել. «Ներողություն, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը և ով է Տիգրան Առաքելյանը»: Լրագրողի պարզաբանման փորձերին ի պատասխան՝ ՀՀԿ-ի հույս ու հավատը անջատել է հեռախոսը:

Լավ, մի պահ պատկերացնենք, որ ազգի և մշակութային հարցերի համար ամբողջ օրը ոտուձեռ ընկած Մայր Թերեզան տասնյակ միջազգային զեկույցներում արձանագրված, հարյուրավոր իրավապաշտպանների կողմից հրապարակայնորեն դատապարտված, շուրջ երկու տարի ՀՀ ներքաղաքական կյանքի առանցքում քննարկված, մշտապես դատավարական պրոցեսների ընթացքում ակցիաներով ուղեկցված դեպքի մասին չի իմացել: Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե այս ընթացքում ինչի համար է պետբյուջեից վճարվել վաստակաշատ տիկինը, եթե նրա բուն պարտավորությունների մեջ է մտնում ոչ միայն տեղեկացված լինել, այլև տարաբնույթ ամբիոններից բարձրաձայնել երկրում առկա նմանատիպ սուր խնդիրների մասին: Լավ, ենթադրենք, թե մշակութային բեռի ծանրության տակ կքված տիկինը ավելորդ է համարել իր հրեշտակային հայացքը նետել երկրի համար այնպիսի չնչին թեմայի, ինչպիսին քաղբանտարկյալի առկայությունն է, բայց մի՞թե ցանկություն չի ունեցել գոնե իրեն զանգահարած լրագրողից տեղեկանալու, թե ինչի շուրջ են համախմբվում ճանաչված մտավորականներն ու քաղաքական գործիչները:

Այսքանից հետո դեռ նա բողոքում է, որ իր գործունեությունը դրական լույսի ներքո չի լուսաբանվում: Ի՞նչ գործունեության մասին է խոսքը: Այն, որ երբեմն հանդես է գալիս իրարամերժ և ցինիկ հայտարարություններով՝ արժանանալով մամուլի հեգնանքի՞ն, թե՞ որ իր անգործությամբ սնանկացնում է պետական բյուջեն՝ վճարվելով պատգամավորական աշխատանքի համար, սակայն ԱԺ-ում իր գոյությամբ սառը ջուր լցնելով երբևէ նորմալ պառլամենտ ունենալու մեր հույսերին:

Ես կարծում եմ, որ ժամանակն է՝ Շուշան Պետրոսյանին նշանակելու մշակույթի նախարար կամ ավելի բարձր, ազդեցիկ պաշտոնի: Նրան հաջողվել է իր նկատմամբ հակակրանքի այնպիսի լիմիտ ձևավորել, որ կբավարարի ցանկացած պաշտոն զբաղեցնելու համար:

Չէ՞ որ Հայաստանում առանց քաղաքական գործչի նկատմամբ բացասական լիցքերի մաքսիմալ քանակի՝ նրան որևէ բարձր պաշտոնի չեն նշանակում...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված