Իմ ժամանակն անցել է. Զլատան Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ ինքն արդեն այնքան վառ խաղացող չէ, որքան եղել է ժամանակին: Սրա հետ մեկտեղ` շվեդ ֆուտբոլիստը համոզված է, որ դեռ կարող է օգտակար լինել ֆրանսիական ակումբին:
«Իմ ժամանակն անցել է: Ես դեռ զգում եմ, որ կարող եմ օգտակար լինել ՊՍԺ-ին և դրա համար պատասխանատվություն եմ կրում: Սակայն ֆուտբոլում երբեք չես իմանա` ինչ տեղի կունենա ապագայում: Ես «Բարսելոնայում» պետք է մնայի 5 տարի, սակայն խաղացի ընդամենը 1 տարի: Այնպես որ, յուրաքանչյուր անգամ ապագայի վերաբեյալ տարբեր ծրագրեր եմ ունենում, և կարող եմ դրանք փոխել»,-Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Calcio Line-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում