Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի ռեկորդ կսահմանի
Սպորտ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վաղը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում կայանալիք «Գալաթասարայ» - «Ռեալ» խաղում կսահմանի Չեմպիոնների լիգայի ռեկորդ (ՉԼ-ում գլխավորած թիմերի քանակով):
Իտալացի մասնագետի համար մադրիդյան թիմը 6-րդ ակումբն է, որն իր գլխավորությամբ մասնակցում է այս մրցաշարին:
Մինչ այս Անչելոտին գլխավորել է «Պորտուն», «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին» և ՊՍԺ-ն:
Չեմպիոնների լիգայում ամենաշատ ակումբներ գլխավորած մարզիչների ցանկում են նաև Ռաֆայել Բենիտեսը (5), Ռոնալդ Կումանը (5), Կլաուդիո Ռանիերին (5), Ֆաբիո Կապելոն (4), Միրչա Լուչեսկուն (4), Ժոզե Մոուրինյուն (4) և Մանուել Պելեգրինին (4):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում