Կական ապաքինման ընթացքում հրաժարվեց «Միլանի» աշխատավարձից
Սպորտ
«Միլանի» կիսապաշտապան Կական, ով իր նորամուտի խաղում ձախ ոտքի մկանի վնասվածք էր ստացել, որոշել է ապաքինման շրջանում հրաժարվել ակումբի աշխատավարձից:
«Դուք, հավանաբար, ակումբի պաշտոնական կայքից տեղեկացել եք իմ վնասվածքի մասին: Երեկ ինձ համար անհաջող օր էր, քանի որ նման վնասվածք չէի սպասում ստանալ: Ադրիանո Գալիանիի հետ զրույցից հետո որոշում կայացրի, որ ապաքինմանս ընթացքում ինձ ակումբից, բացի սիրուց և աջակցությունից, այլևս ոչինչ պետք չէ: Այդ պատճառով մինչ ապաքինվելս կհրաժարվեմ ակումբի առաջարկվող աշխատավարձից»,– Կակայի խոսքերը մեջբերում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ տեղեկացվում է, որ Կական կբացակայի 1 ամիս: Սակայն նրա ապաքինման հստակ ժամկետը պարզ կլինի առաջիկա 10 օրվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում