Դավիթ Սաֆարյանը՝ աշխարհի չեմպիոն
Սպորտ
Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ:
66 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հայ մարզիկը եզրափակչում պարտության մատնեց կուբացի Լիվան Լոպեսին:
Դավիթ Սաֆարյանը պարտության է մատնել նաև Ռումինիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչներ լքեցին պայքարը՝ 55 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը պարտվեց 2:6 հաշվով Վրաստանի ներկայացուցչին, իսկ 96 կգ քաշայինների պայքարում Էդգար Ենոքյանը զիջեց ալբանացի Էգզոն Շալային:
11 տարի ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն ունեցավ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում