ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը 

Փուչ պատրոններով հաղթանակ

Գիտություն և Մշակույթ

Այսօր մի հարցնեք ինձ, թե ես ով եմ: Այնքան զբաղված եմ ես, որ չպիտի կարողանամ ոչինչ ասել ձեզ:

Կինս հանգստայան տանը, տունս թափթփված, մի ժամից կայարան պիտի գնամ Մոսկվա Ճամփու դնելու ընկերոջս` Կարենին, որից հետո կոնսերվատորիա պիտի վազեմ չորրորդ քննությունը տալու: Չորրորդ քննություն` երեք անհաջող քննություններից հետո:
Բայց եթե շատ եք հետաքրքրվում` այսքանն ասեմ: 

Ես մի անհաջող երաժիշտ եմ: Չնայած իմ բուռն ցանկությանը, չկարողացա կոմպոզիտոր դառնալ:

Ամեն անգամ, երբ քննությանը կտրվում եմ, իմ ծեր ու բարի պրոֆեսորը ինձ կանչում է իր սենյակն ու ասում.

- Տղա´ս, թո´ղ երաժշտությունը և մի ուրիշ բանի հետևիր, ջանքերդ զուր են: Երաժշտությունը փաստաբանություն չէ, որ մարդ խոսքին զոռ տալով դատը շահի: Երաժշտությունը զգացմունք է, որ չկա քո ստեղծած երգերում: Ինչպես որսորդը վագրի հանդիպելիս պետք է նշանը անպայման ճակատին բռնի, այնպես էլ երաժիշտը բեմ բարձրանալիս պետք է հանդիսականին միանգամից սպանի: Եթե խփեցիր թևին, ոտքին, եղունգին կամ մազին` կորած ես. նա կհարձակվի վրադ և քեզ կպատառոտի: Արմեն Տիգրանյանը երբ ասում է'

Արի˜, Անուշ, սարի ծաղիկ

Արի˜ տանեմ յարիդ մոտ`

Սրահում հանդիսական չկա. նա մեռած է ...

Երևակայեցեք, չխրատված այս խոսքերից, այսօր ես չորրորդ անգամ պիտի գնամ նույն պրոֆեսորի մոտ քննության:

Կարո՞ղ եք չափել իմ հուսահատության երկարությունը:

Ես քննության եմ գնում կես մեռած:

Դե, առայժմ ցը, հիմա գնամ կայարան:

Ուժացել էի, համարյա գնացքը շարժվում էր, երբ պատուհանում նկատեցի Կարենի կերպարանքը: Նա դուրս կռացավ, ուզեց վերջին անգամ ինձ համբուրել, բայց չհաջողվեց, միայն ականջիս տակ փսփսաց.

- Իբրև մոտիկ ընկեր ասեմ, որ կինդ անհավատարիմ է ...

- Ո՞վ է նրան գայթակղեցնողը, ո՞վ է նրան գայթակղեցնողը, - պոռալով բավական տեղ գնացքի հետ վազեցի, բայց ոչ մի պատասխան չառի, որովհետև գնացքն սկսել էր սուլալ արդեն:

Նախ շշմեցի: Որովհետև ես կնոջիցս երբեք չէի սպասում նման բան, հետո կատաղած` ուզում էի բռնել-խեղդել դեմս ելնող բոլոր տղամարդկանց, հուսալով, որ դրանց մեջ կլինի այն մեկը, որ համարձակվել էր գայթակղեցնել իմ միակ պաշտելուն այս աշխարհում:
Այսպիսի տագնապի մեջ ես կոնսերվատորիա հասա ու ցավիցս չմռնչալու համար մի պահ ատամ ատամի սեղմեցի: Բայց երբ երգելուս ժամը հասավ, այլևս չկարողացա ինձ զսպել և նայելով առաջին ասիստենտին, մեկեն մռնչացի, ենթադրելով, թե հենց նա կարող է լինել այն սրիկան:
Հետո երևակայությունս կնոջս թավալեցրեց երկրորդ ասիստենիտ գիրկը, մի այլանդակի, և սիրտս մարեց, ձայնս դարձավ կերկեր, շշունջ, անօգնական հևք ... Հետո թավալեցրի երրորդ ասիստենտի գիրկը:

Այստեղ իմ ձայնը դարձավ հուսահատ ու աղաչական: Աղերսում էր չանել, չանել այդպիսի բան հանուն մեր ընտանեկան սրբության: Ասում էի' մտածիր, չէ՞ որ դու էլ կին ունես, որին անչափ սիրում ես, լա՞վ կլինի, որ գիրկս առնեմ նրան: Ի՞նչ կասես դու, ի՞նչ կասեն մարդիկ: Բայց օ˜, ես այդ բանը չեմ անի, ես այդ բանը չեմ անի ...

Դեռ երգս չէի վերջացրել, երբ հանկարծ պոռթկաց բուռն ծափահարություն, և ծերունի պրոֆեսորս վեր կենալով, համբուրեց ճակատս ասելով.
- Երգի մեջ ահա այսպես երաժիշտը պիտի ապրի և լսողին ապրեցնի: Գերազանցեցիր ինքդ քեզ: Դու այսօր կստանաս իսկական կոմպոզիտորի վկայական: Շնորհավորում եմ:

Ու տուն եմ գալիս, հեռախոսով տուն կանչում հանգստայան տնից կնոջս, բայց դեռ չեմ որոշում սպանել՞, թե թողնել:
Ասում եմ չլինի՞ հանկարծ Օթելլոյի օրին ընկնեմ: Ու որոշում եմ նախ լսել իր բացատրությունը:
Մյուս օրը ժամը չորսին գալիս է կինս, լվացվում, ճանապարհի փոշին թոթափում ու նստում դեմս` իմանալու համար պատճառը այս անժամանակ կանչի:

- Դու անհավատարիմ ամուսին ես, - ասում եմ առանց այլևայլի:

- Այդ Կարե՞նն ասաց: Բայց, նախքան այս հարցին պատասխանելը ասա´ ինձ` երեկ կոմպոզիտորական քննությունդ տվի՞ր:

- Տվի:

- Հաջողացրի՞ր:

- Այո:

Նշանակում է մենք մեր նպատակին հասել ենք: Մենք Կարենի հետ քո դեմ մի քաղցր դավադրություն սարքեցինք, որպեսզի շարժենք քո թմրած ներվերը: Առանց խանդի ամուսւոնթյունը անկոնֆլիկտ դրամա է հիշեցնում: Արվեստագետը պիտի ապրի ցնցող դրամա: Եվ մեր սարքած սուտ դրաման քեզ ճշմարիտ արվեստագետի փառք բերեց:

Հիմա` խփիր ինձ:

Ասաց ու ձեռները խաչաձև դեմս կանգնեց:

Խփում եմ քեզ նույնպիսի փուչ պատրոնով:

Ասացի ու փարվեցի կրծքին ...

 Լեռ Կամսար «Փուչ պատրոններով հաղթանակ»

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ
Ամենադիտված