Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել է
Հայկական Մամուլ
Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետեւանքով»:
Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ: Գուցե ՀՔԾ-ո՞ւմ է ինչ-որ բան փոխվել: Բայց փաստ է, որ օրը ցերեկով Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները մնացին անպատիժ: Իսկապես որ ՀՔԾ-ում հատուկ քննություն իրականացվեց այս մասով: Հայտնի փաստերը կոծկելու հնարավորություն չունենալով՝ այս մարմնում որոշեցին «իրավիճակ փոխել»:
Ա. Մարտիրոսյանի համար ամեն ինչ պարզ է, քանի որ նրան տեղեկություններ են հասել, որ դեպքից հետո ոստիկանության համակարգից երկու աշխատակից հեռացվել են: Իհարկե, աշխատանքից ազատելն էլ է պատիժ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր ՀՔԾ-ից: Հիմա մնում է պարզել՝ արդյոք համակարգից հեռացվել են հենց մեղավորները:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը` news.am-ի:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը