«Ով բերանը բացում է` հանրաքվե է պահանջում»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է.
«Ով բերանը բացում է` հանրաքվե է պահանջում, ասում է՝ ինչո՞ւ չեք հարցրել ժողովրդի կարծիքը, ինչո՞ւ է երկրի նախագահը միանձնյա որոշում կայացրել: Եվ դատափետում են նրան՝ ՀՀ քաղաքացիների կարծիքը չհարցնելու համար: Բայց եկեք արձանագրենք, որ այսպես ասողներն ընդամենը թաքցնում են իրենց կարծիքը և վախենում են բացահայտ ասել, թե որ ուղղության կողմնակիցն են իրենք: Մի կողմից, ուզում են քննադատել իշխանություններին, մյուս կողմից, վախենում են Ռուսաստանի դեմ խոսելուց:
Արդյունքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանի միակ սխալը խնդիրը հանրային քննարկման չդնելն է, խորհրդարանում նախապես հարցը չքննարկելը: Իրականում դա չէ խնդիրը: Ի վերջո, իշխանություն՝ առաջին հերթին նշանակում է երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն, և այդ պատասխանատվության գիտակցումով պետք է կայացվի ցանկացած որոշում: Եթե այդ որոշումը չի բխում մեր երկրի ու ժողովրդի շահերից, չի ապահովում լուսավոր ապագայի երաշխիք, մեր պետության զարգացման համար չի բացում նոր հորիզոններ, չպետք է կայացվի: Պատմության դատաստանի առաջ ոչ մի երկրի ղեկավար մատնացույց չի անելու, թե՝ այս որոշումն ինքս չեմ կայացրել, դրա հետևում կանգնած է այսինչ քաղաքական մարմինը, հասարակության այսինչ հատվածը, քվեարկող Վարդու տոտան: Այդ պատաս¬խանատվության գլխավոր կրողը երկրի առաջին դեմքն է, ով, ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ստանձնել է նաև նման բարդ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը: Այնպես որ, Մաքսային միություն մտնելու պատասխանատվությունը հենց նրա ուսերին է: Մանավանդ՝ չի բացառվում, որ եթե այս հարցի շուրջ հանրաքվե կազմակերպվի, մեր հասարակությունը, որը տարիներ շարունակ ենթարկվել է «հայլուրական» քարոզչության, ասենք, 90 տոկոսով կողմ քվեարկի Ռուսաստանի հետ միանալուն»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը