Կսկսվի քննարկվել տրանսպորտի թանկացման հարցը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացավ, որ այս շաբաթվա մեջ հայտնի կլինի, թե երբ են սկսվելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի թանկացման մասին հանրային քննարկումները. «Արդեն հայտնի է եւ այս երկու օրը կհրապարակվի նաեւ հանձնաժողովի կազմը»:
Նշենք, որ հանձնաժողովում նախատեսված է ընդգրկել ուղեւորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, ակտիվիստների եւ այլոց: Ի դեպ, քննարկումներին պետք է որոշվի սոցիալապես անապահով խմբերի հարցն ու նրանց արտոնություններ շնորհելը: Բանն այն է, որ արդեն որոշում կա կայացված՝ հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից բարձրացնելու վերաբերյալ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը