Գյուղում մնացել են միայն ծերացող ընտանիքները
Հայկական Մամուլ
Վրաստանի Հանրապետությանը սահմանակից, Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում այս պահին ապրում է 138 բնակիչ: Դպրոցի աշակերտների թիվը 12 է՝ նախկին 38-ի փոխարեն: Պատճառն արտագաղթն է: Համայնքապետ Արուսյակ Դումիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նկատեց, որ գյուղում մնացել են միայն ծերացող ընտանիքները.
«Թիվը նվազում է: Մարդիկ գնում են ու հետ չեն գալիս: Անցյալ տարի միայն յոթ ընտանիք հեռացավ գյուղից, իսկ այս տարի ընտանիքներ կան, որոնք պատրաստվում են ճանապարհ ընկնել: Աշխատատեղ չկա, միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհներն անանցանելի են:
Բացի այս, երկար տարիներ է, ինչ համայնքում տրանսպորտ չկա: Գյուղում մի քանի մեքենա կա, բայց շատ թանկ է դրանցով երթեւեկելը»: Նշված խնդիրներից բացի, անասնապահությամբ զբաղվող պաղաղբյուրցիները դժվարությամբ են կարողանում իրենց ապրանքն իրացնել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը