88 տարեկանում մահացավ հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը
Հասարակություն
88 տարեկանում կյանքից հեռացավ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:
Վերջինս հայերիս շրջանում մեծ հարգանք է վայելում:
Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում։ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։
Իր կարիերան Գաֆեսճյանը սկսել է որպես իրավաբան-խմբագիր` աշխատելով West Publishing հրատարակչատանը։ Հետագայում West Publishing-ը, շնորհիվ Գաֆեսճյանի, մեծ զարգացում ապրեց` դառնալով շուկայի առաջատարներից։
Հայտնի գործարարը հիմնադրել է նաև ողջ աշխարհում հայտնի Jamba Juice Company գինեգործական ընկերությունը։
1996-ին Գաֆեսճյանը հիմնեց «Գաֆեսճյան ընտանիք» (ներդրվել է 50 մլն դոլար), և 2002-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները:
Նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ էր:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող