Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Ռուսական soccer.ru կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Կայքը հայ ֆուտբոլիստի մասին գրում է.
«Էմենիկեի հեռանալուց հետո «Սպարտակում» գոլ խփելու ողջ պատասխանատվությունն ընկավ Յուրայի վրա: Ամուր նյարդեր ենք մաղթում մոսկովյան թիմի մրցակից ակումբների պաշտպաններին: Ներկայումս հայ ֆուտբոլիստն իր առաջադրանքը կարողանում է կատարել: Տեղաշարժվելու տեսանկյունից նա խնդիր չունի, և գոլեր նույնպես լինում են»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում