Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ մենք վստահ ենք մեր ուժերի վրա. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր սաները վստահություն են զգում Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ: Նշենք, որ մրցաշարի առաջին տուրում դորտմունդցիները պայքարելու են «Նապոլիի» դեմ:
«Զարմանալի էր, թե որքան լավ խաղացինք «Համբուրգի» հետ հանդիպմանը: Դա լավ նախանշան է Իտալիայում կայանալիք խաղից առաջ: Ավելի լավ ցանկանալ չէինք էլ կարող: Իհարկե, Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մրցաշար է, սակայն մենք վստահ ենք մեր ուժերի վրա»,-Կլոպի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում