Այսօր դուդուկահար Վաչե Հովսեփյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Դուդուկահար Վաչե Հովսեփյանը ծնվել է 1925 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում:
Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1951): 1945 թվականից` հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների համույթի մենակատար։ Երկացանկն ընդգրկել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ։ Կատարումն առանձնացել է ազգային ոճական հստակությամբ, հուզականությամբ, բարձր վարպետությամբ։ Գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում` «Վերադարձիր» (խոսք` Վահան Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք` Պարույր Սևակի):
Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում:
Մահացել է 1978 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)