Այսօր դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանը (Լյուդմիլա Հովհաննիսյան) ծնվել է 1926թ. սեպտեմբերի 17-ին, Դոնեցկում: Նա դերասան Խորեն Աբրահամյանի կինն է եղել: Այս մասին գրել է avproduction.am–ը:
1946 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որից անմիջապես հետո ընդունվել է աշխատանքի Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Թատրոնում և կինոյում կերտել է բազմաթիվ դերեր:
Նկարահանվել է «Կրկին ամառ է» (1975 թ.), «Արևիկ» (1978 թ.), «Հուսո աստղ» (1978 թ.), «Խոշոր շահում» (1980 թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980 թ.), «Հրդեհ» (1983 թ.), «Օտար խաղեր» (1983) և այլ ֆիլմերում: 1978 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է 1993 թ. մարտի 18-ին, Երևանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)