«Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում
Քաղաքական
Սեպտեմբերի 14-ին, 15-ին և 16-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Տավրուս, Վանեք, Անտառաշատ, Ուխտավայր, Դավիթ Բեկ, Սևաքար, Եղեգ, Չապնի, Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքներում: Հանդիպումները իրականցվել են դռնեդուռ այցելության և քարոզչական նյութերի տարածման միջոցով: Ընտորղները դրական վերաբերմունք են հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական ծրագրին:
ՀՀ Սյունիքի մարզի բոլոր գյուղական բնակավայրերի խնդիրները գրեթե համընկնում են՝ ենթակառուցվածքների բացակայություն, հանրակրթական դպրոցների փակման վտանգ (չգործող դպրոցներ' Շրվենանց գյուղում արդեն 4-րդ տարին է ինչ դպրոցը չի գործում, որը ժամանակին համարվել է Հայաստանի լավագույն գյուղական դպրոցներից մեկը), մեծածավալ հանքարդյունաբերության քաղաքականության իրականացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող