«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին

Արտաքին Քաղաքական

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը
գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության
շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ անհանդուրժողականության, ժխտողականության ու ռասիզմի՝ ժողովրդավարության հետ անհամատեղելիության խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը եւ ուժի դիրքերից խոսելու Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂ հիմնախնդրի եւ ցանկացած կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական
կարգավորման կողմնակից:

Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այնպես էլ ներքին բարեփոխումների շարունակականությունն ու առաջընթացն
ապահովելու հարցում:

Նույն Ազգային Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ ամրապնդումը:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քաղաքական երկխոսության համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից կողմերը կարեւորեցին Ջերմուկի եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ ստորագրված հուշագիրը, ինչը հնարավորություն է ստեղծում զարգացնելու երկու
առողջարանային քաղաքների միջեւ համագործակցությունը:

Կողմերը զուգահեռներ անցկացրին հայ եւ չեխ ժողովուրդների պատմական զարգացումներում' համոզմունք հայտնելով, որ երկու երկրների պատմական ընդհանրությունները հիմք կհանդիսանան հայ-չեխական հարաբերությունների
զարգացման համար:

Հանդիպմանը մանրամասն ներկայացվեց ՀՀ-ի Եվրոպական օրակարգի կատարած խնդիրները, բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացները: Կարեւորվեց Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության
շրջանակներում: Զրուցակիցները փաստեցին, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, հատկապես հաշվի առնելով, որ Չեխիան
այդ ծրագրի հիմնական դերակատարներից է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Նույն օրը Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը չեխ խորհրդարանականների հետ քննարկեց Եվրոպական միության հետ երկխոսությունը շարունակելու, եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաեւ Մաքսային
միությանն առնչվող հարցեր: Նա մանրամասն պարզաբանումներ տվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ՝ խոսելով երկրի անվտանգության, ԼՂ խնդիրների մասին: Տիկին
Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ներքին բարեփոխումներ իրականացնելու լրջագույն աշխատանքը, որը կատարվել է ԵՄ-ի հետ, անպայմանորեն պիտի լինի շարունակական: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ տիկին Զոհրաբյանը նշեց,
որ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Չեխիայի հարաբերություններին՝ ինքը, այդուհանդերձ, ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Չեխիայի դիրքորոշումը կլինի շատ ավելի հավասարակշռված:

Կողմերն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության չորս հիմնական ուղղություններով Հայաստանի հետ նախատեսված համագործակցության խորացմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված