«Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի անդամ
Հայաստան
Հայաստանի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի ('European Association of Teachers') անդամ: «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիան», որին անդամակցում են ավելի քան 25000 ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտի մասնագետներ, պարբերաբար կազմակերպում է միջազգային համաժողովներ, դասընթացներ' համախմբելով կրթության ոլորտի մասնագետներին:
Կազմակերպության նպատակն է միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության կրթական պլատֆորմ, նպաստել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և լուծմանը, ինչպես նաև խթանել դպրոցների միջև բազմակողմանի համագործակցությանը:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Այն հիմնադրվել է 1956 թ. Փարիզում: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր շուրջ 25 եվրոպական երկրներում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից