«Ռեալը» 6 գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Գալաթասարայը» սեփական հարկի տակ 1:6 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»:
«Արքայական ակումբի» կազմում գոլերի հեղինակ դարձան Իսկոն, Պեպեն, իսկ Քարիմ Բենզեման դուբլ ձակերպեց: Մադրիդցիների պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ձևակերպեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում իր առաջին հեթ-տրիկը:
Դաշտի տերերի կազմում միակ գոլը հանդիպման ավարտից 6 րոպե առաջ հեղինակեց Բուլուտը:
Նշենք, որ մադրիդցիների կազմում խաղադաշտ դուրս եկավ Իկեր Կասիլյասը, ով վնասվածքի պատճառով իր տեղը կրկին զիջեց Դիեգո Լոպեսին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում