«Բանդայի գործով» դատական նիստին ներկա էր Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հարսը
Հայկական Մամուլ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «բանդայի գործով» հերթական դատական նիստին ներկա էր Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար Սուրիկ Հակոբյանի հարսը` Վրաստանի քաղաքացի Մարինա Գեորգաձեն: Վերջինս «բանդայի» պարագլուխ հռչակված Արտյուշա Հակոբյանի կինն է, որին 2011թ. կալանավորել էին: Պատճառն այն էր, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, ազգությամբ վրացի կինը հետախուզվել է Վրաստանի իրավապահների կողմից, քանի որ խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել:
Երեկ՝ մեզ հետ զրույցում, Մարինան ասաց, որ ինքն անօրինական գործողությունների զոհ է դարձել.
«Ինձ 1,5 տարի պահեցին Վրաստանի կալանավայրում, սակայն 2012թ. համաներում հայտարարվեց, եւ ես ազատություն ստացա»: Իսկ ահա Մարինայի սկեսրայրը' Սուրիկ Հակոբյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հարսի ձերբակալությունը կապված էր իր որդու շուրջ կատարվող իրադարձությունների հետ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը