Երկու պաշտոնյաների կռվից տուժում է սպառողը
Հայկական Մամուլ
Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսի 7-ի որոշմամբ չեղյալ է համարել 2009թ. սեպտեմբերի 15-ի N220-Ա որոշումը, ըստ որի՝ արգելվում էր թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը ՀՀ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր հրապարակումներից մեկում գրել էր, որ գյուղնախարարի հրամանից հետո Թուրքիայից բերվել էին կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ, սակայն լաբորատոր փորձաքննության ենթարկվել էին միայն մաստակները: Փաստորեն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից համապատասխան վերահսկողություն չկատարվեց, ինչի պատճառով գյուղնախարարը չեղյալ համարեց իր որոշումը: Սակայն սա ունի մեկ այլ պատճառ:
Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների՝ Ս. Կարապետյանի եւ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի աշխատանքային հարաբերություններն ի սկզբանե լարված են: Ավելին, Բախչագուլյանը նույնիսկ չի մասնակցում ԳՆ-ում անցկացվող նիստերին եւ սրտատրոփ սպասում է այն օրվան, երբ ծառայությունը կառանձնացվի ԳՆ կազմից: Եվ ահա երկու պաշտոնյաների կռվից տուժում է սպառողը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը