Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Հայաստանի եվրոպական ապագայի դպրոց. ավարտվեց երկրորդ փուլը

Հայաստան

Սեպտեմբերի 13-15-ը Աղվերանում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից կազմակերպվել է «Հայաստանի Եվրոպական ապագայի դպրոցի» եռօրյա դասընթացը, որով եզրափակվել է ծրագրի արդեն իսկ երկրորդ փուլը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ՀՀ նախագահի հայտարարությունից և եվրոպական կազմակերպությունների արձագանքից հետո ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների և ինտեգրացիոն գործընթացների քննարկումն առավել քան արդիական և կարևոր էր։ Սեմինարին ուսանողները հնարավորություն ստացան ՀՀ պետական պաշտոնյաների, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների, ԵՄ պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի և փորձագետների հետ քննարկել ինտեգրացիոն գործընթացները, դրանք պայմանավորող գործոններն ու հետագա զարգացման ուղիները։

Հարցերն ու քննարկվող թեմաները բազմազան էին, բայց կառուցված էին միևնույն մտահոգությունների և զարգացման տեսլականների վրա։ Քննարկվեց սեպտեմբերի 3-ի հայտարարության արդյունքը, դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները։ Մեծ ուշադրություն հատկացվեց Ասոցացման համաձայնագրերի ճակատագրի, ԵՄ-ի հետ հարաբերությունների կառուցման հետագա ուղիների, տնտեսական հարթության փոփոխություններին։

Բացման խոսքով հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ջանան Աթիլգանը։ Սեմինարի առաջին օրը դասախոսությամբ ներկայացավ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա ներկայացրեց ՀՀ հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, վերլուծեց ինտեգրացիոն գործընթացների արդյունքն ու ներկայացրեց ապագայի իր տեսլականը։ Զեկույցով հանդես եկավ նաև ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչ Իլմար Սոլիմզը, ով ներկայացրեց խորհրդարանի դերը եվրաինտեգրման գործընթացում, մասնավորապես՝ անդրադարձավ Լատվիայի օրինակին՝ եվրաինտեգրման ճանապարհին անցած փուլերին և կարևոր բացթողումներին ու ձեռքբերումներին։ Այդ գործընթացում հատկապես կարևորվեց թափանցիկության մեծացումն ու քաղաքացիական հասարակության հետ կապերի սերտացումը։

Երկրորդ օրը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր, Արտակ Զաքարյանը, ով խոսեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների, դրանցում վերջին զարգացումների և եվրոպական արձագանքների մասին։ Դասախոսությամբ հանդես եկավ նաև Կովկասի Ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանը։ Նա խոսեց զարգացման Հայաստանյան հեռանկարների, Մաքսայի միության և ԽՀԱԱՀ-ի մասին։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին։

ԵԱՀԿ ռազմաքաղաքական ծրագրերի համակարգող Դավիթ Հարությանյանն առավել մանրամասն անդրադարձ կատարեց գործընթացների տնտեսական կողմին։ Հանգամանորեն քննարկվեցին ԵՄ-ՀՀ տնտեսական հարաբերություններն ու ԽՀԱԱՀ հիմքում ընկած սկզբունքները։

Երրորդ օրը սեմինարի մասնակիցների հետ զեկույցներ և քննարկումներ են անց կացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Նրանք խոսել են ԵՄ –Հայաստան հարաբերություններին այլընտրանքի գոյության հնարավորության, Հայաստանի ընտրության, գործընթացների պատճառների և հետևանքների մասին։ Բացի այդ, բանախոսներն անդրադարձան հայաստանյան քաղաքական ուժերի արձագանքներին։

ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունները, անվտանգության ոլորտում ՀՀ քաղաքականությունը, տարածաշրջանային հարաբերությունները և այլն։

Սեմինարը եզրափակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ով անդրադարձել է սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հայտարարությանը եվրոպական արձագանքին, ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա կառուցման տեսլականը, վերահաստատել ընդհանուր արժեքների, կանոնների վրա հիմնված այդ հարաբերությունները շարունակելու և ձեռքբերումներն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Սեմինարի մասնակիցները մշակել և ներկայացրել են նաև եվրաինտեգրման գործընթացների ներքո եվրոպական արժեքների տարածմանն ուղղված իրենց նախագծերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված