Վրաստանում իշխանության են եկել «քանդողները». Սաակաշվիլի
Վրաստան
Վրաստանի նոր իշխանությունը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ չի կատարել և ոչ մի նախընտրական խոստում, փոխարենը` նրանք ակտիվորեն քանդում են ժամանակակից շենքեր և ձերբակալում նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների, որոնց շնորհիվ` «վարդերի հեղափոխություն»-ից հետո երկրի բյուջեն աճել է 11 անգամ, և Վրաստանին հաջողվել է հաղթահարել կոռուպցիան: Այդ մասին ասել է լրագրողներին Քութաիսիի օդանավակայանում Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին. գրում է Грузия online-ը:
«Դեռ անելու շատ բան կա ՝ այդպիսին էր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նշանաբանը»: Բայց 2012թ. հոկտեմբերի 1-ից հետո եկավ «քանդողների մի խումբ», որը պնդում է, որ քանդելու դեռ շատ բան կա: Ես միշտ զգուշացնում էի, որ մենք պետք է զգույշ լինենք, քանի որ իշխանության գլուխ կարող են գալ «քանդողները»: Բայց ինձ չէին հավատում: Ամեն դեպքում, այս օդանավակայանը կառուցված է, և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,-նշել է նախագահը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող