ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Լուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատում Թրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Պրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ 9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանը ՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) 

Եթե ցանկանում ես իշխել Հարավային Կովկասում, պետք է սկսես Հայաստանից

Քաղաքական

Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու, ապագա մարտահրավերների մասին Լուրեր.com-ը զրուցել է Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանի հետ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախագահի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությանը:

- Հայտարարությունը ինձ և, կարծում եմ, ողջ հասարակության համար անակնկալ էր և չէր բխում նախորդող տարիների զարգացումների տրամաբանությունից: Արդար լինելու համար պետք է նշեմ, որ նախագահը բազմիցս էր ակնարկել նման սցենարի մասին, սակայն երբ այդ ակնարկները անում ես տասներկու աստղերով կապույտ ֆոնի վրա, բոլորը դրան վերաբերվում են իբրև դիվանագիտական խոսքի: Լինելով Եվրոպայի ամենապրոեվրոպական կազմակերպության՝ Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի ղեկավարը` ես այս որոշմանը վերաբերվում են ըմբռնումով, ինքս թե´ գիտական, թե´ հասարակական և թե´ քաղաքական բոլոր գործողություններս կապել եմ Հայաստանի եվրոպականացման հետ, և իմ առաքելությունը համարում եմ մեր երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը, սակայն այդ առաքելությունն ինքնանպատակ չէ: Մենք այդ ամենն անում ենք` ունենալով մի եզակի համոզմունք, այն է՝ մեր երկիրը կարող է զարգանալ միայն ԵՄ-ում, մեր ազգը կարող է վերածնվել միայն եվրոպական մշակույթի տիրույթում: Հետևաբար, գլխավոր նպատակներն ուղղված են հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի: Եթե որևէ մեկն ինձ ապացուցի, որ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց արժանապատիվ զարգացումը կգտնեն` դառնալով Արաբական լիգային անդամ, ես կպայքարեմ այդ ուղղությամբ:

- Հայասանը, այս քայլը անելով, կարծես իրականացրեց կանխարգելող (early warning) քաղաքականություն Ուկրաինայի, Մոլոդվայի և Վրաստանի համար: Այժմ Եվրոպան ավելի զգույշ է և ավելի շատ ջանքեր է գործադրում տարածաշրջանի համար` շնորհիվ Հայասանի:

- Շատերը խոսում են ինքնիշխանության կորստի մասին: Հատկանշական է, որ ցանկացած միության անդամ դառնալով և նունիսկ միջազգային պայմանագիր ստորագրելով երկիրը զիջում է իր ինքնիշխանության թեկուզ փոքր, բայց մի մասը: Ավելին, ժամանակակից քաղաքագիտությունը եկել է այն համոզման, որ հենց այն պետությունները, որոնք հրաժարվում են զիջել իրենց ինքնիշխանության որոշակի հատվածներ վերպետական կառույցների, հենց նրանք են դառնում լիովին ինքնիշխան, քանի որ իրենց զիջած ինքնիշխանության փոխարեն ձեռք են բերում ազդեցություն այլ պետությունների վրա: Այստեղ խնիրը այն է, որ ինքնիշխանությունը զիջում ենք ոչ թե ՄՄ-ին, այլ Ռուսաստանին, իսկ ՌԴ և ՀՀ շահերը պարտադիր չէ որ համընկնեն:

Մաքսային միությանն անդամակցելու և «Եվրոպական ճանապարհը» ընտրելու տարբերությունն ինձ համար, կես կատակ կես լուրջ, հետևյալն է, մի դեպքում դու կորցնում ես ժողովրդիդ, բայց պահում ես սահմաններդ, իսկ մյուս դեպքում դու կորցնում ես սահմաններդ, բայց պահում ես ժողովրդիդ: Այստեղ դասն այն է, որ Եվրոպան պետք է հստակ քայլեր կատարի Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու ճանապարհին, Եվրոպան պետք է ստիպի Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը և խաղաղապահ զորքեր տեղայնացնի Լեռնային Ղարաբաղում. սա հրամայական է և այն գինն է, որը պետք է Եվրոպան վճարի մեր տարածաշրջանի համար: Նրանք նույնպես պատկերացնում են, որ եթե ցանկանում ես իշխել Հարավային Կովկասում, պետք է սկսես Հայասանից, այլ լուծում չի կարող լինել:

- Ո՞վ է Մաքսային միության անդամակցելու որոշման պատասխանատուն:

-ՄՄ անդամակցելու նախագահի պատրաստակամությունը դեռևս բարի կամքի դրսևորում էր, այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս քաղաքական կառուցվածքը հուշում է, որ նախագահն ի վիճակի է միանձնյա կատարել ցանկացած որոշում: Ավելին, որոշ իշխանական գործիչներ սեպտեմբերի 3-ի առավոտյան արևմտամետ էին, իսկ կեսօրից հետո` ռուսամետ: Սա ազդակ է առ այն, որ Հայաստանի քաղաքական համակարգի դիմադրողականությունը բավականին ցածր է, սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Շատ գործիչներ նախագահին «աչք» մտնելու համար րոպեների ընթացքում փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը. սա նշանակում է, որ պետության ներսում չկան արժեքներ և տեսլական, դա կործանման սկիզբ է, այս տարրերին անհրաժեշտ է դեակտիվացնել:

Մյուս գլխավոր պատճառը ԵՄ փափուկ քաղաքականության (soft power) թուլությունն էր. Եվրոպան Հայաստանին ցանկանում էր տալ միայն լավագույնը (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, տնտեսական բարեփոխումներ և այլ)՝ մոռանալով, որ այս երկիրն ունի ղարաբաղյան հիմնախնդիր, թուրքական խնդիր, իրանական խնդիր, ռուս-վրացական խնդիր և այլն և այլն: Նախագահի քայլը սթափեցրեց ողջ արևմուտքը, և ես համոզված եմ, որ սեպտեմբերի երեքից առաջ եղավ հինգ քայլ առաջ, սեպտեմբերի երեքին եղավ մեկ քայլ ետ և լիահուս եմ, որ մեզ սպասվում են բազմաթիվ քայլեր առաջ: Կասկած չկա:

Խնդրո առարկա է, իհարկե, նաև Հայասանում ԵՄ պատվիրակությունը: Տարօրինակ է, բայց, կարծես, ԵՄ պատվիրակությունն արեց ամեն ինչ ՀՀ-ԵՄ ներդաշնակեցումը փչացնելու ուղղությամբ, նրանք ձախողեցին ԵՄ խորհրդատվական խումբը, ֆինանսավորեցին Եվրոպայի հետ կապ չունեցող կազմակերպություններին, և կամա թե ակամա ձախողեցին եվրոպական հեռանկարը Հայաստանի համար. այս խնդիրը պետք է արժանանա ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ուսումնասիրմանը: Սա ավելի քան լուրջ է:

- Ո՞րն է լինելու ապագա մարտահրավերը:

- Հայաստանը պետք է կրկնապատկի և տասնապատկի իր ջանքերը: Որքան էլ շատերը դժգոհում են, մեր երկիրը վերջին տարիներին զարգացել է բազմաթիվ ցուցանիշներով, մենք նաև ապացուցեցինք, որ քաղաքակրթության անբաժանելի մաս ենք: Այժմ Հայաստանը պետք է աշխատի ավելի լուրջ և ավելի արագ, մենք պետք է զարգանանք` թեկուզ լինելով Մաքսային միության անդամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատումՍեուտայի ​​բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետոԹրամփը մերժել է Զելենսկու՝ Patriot-ի 300 հրթիռ տրամադրելու խնդրանքը․ The Atlantic «Արարատցեմենտը» նոր կառավարիչ ունի. Պապոյանը ներկայացրել է Դավիթ Գևորգյանին Նորվեգացի քաղաքագետ. Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը ԱՄՆ-ի դերին ուկրաինական հակամարտությունումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ըՊրահայում յուրացրել են հայկական լուսանկարները․ Մելոնին սպառնում է կասեցնել Շենգենը Իսպանիայի հետ9-ամյա երեխայի նկատմամբ uեքuուшլ բնույթի գործողություններ իրականացրած 42-ամյա տղամարդը կալանավորվել է EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-իԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանըՖինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան գոտու կասեցմանըՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանին «պոկել» ՀԱՊԿ-ից․ ՌԴ ԱԳՆ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ամուսինը պարզել են երրորդ երեխայի սեռը (տեսանյութ)Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունըԵրևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել
Ամենադիտված