Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստան
Չորեքշաբթի` ժամը 04.23-ին, Վրաստանում տեղի է ունեցել 3.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Ինչպես հայտնել են Грузия Online-ին Իլյա Չավչավաձեի անվան համալսարանի Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնից, երկրաշարժը տեղի է ունեցել Կվարելի քաղաքից (Կախեթի տարածաշրջան, Արևելյան Վրաստան) 10 կմ հյուսիս-արևելքում:
Տեղեկատվության համաձայն` սա եղել է երեքշաբթի առավոտյան գրանցված 5.8 բալանոց երկրաշարժի հետցնցումը:
Զոհեր և ավերածություններ գրանցված չեն:
Հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է մի քանի տների վիճակը, որոնք տուժել էին երեկվա ստորգետնյա ցնցումների հետևանքով:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող