IPad-ը` ռազմական արկերի ուղարկման միջոց
Այլ
Մերձավոր Արևելքը, լինելով մարդկային քաղաքակրթության առաջացման օրրան, միշտ էլ եղել է համայն աշխարհի ուշադրության կենտրոնում:
Այս իրողությունն առավել ակնառու է այժմ` կապված Սիրիայում կատարվող իրադարձությունների հետ: Հատկապես արևմուտքում ապրող մարդու համար հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես իր կողմից ստեղծված անվնաս մի իր, ինչպիսին IPad-ն է, կարող է օգտագործվել սիրիական ապստամբների կողմից որպես կառավարության դեմ պատերազմելու միջոց:
Համաձայն մասնագիտացված Bussiness Insider-ի` ապստամբները կարող են օգտագործել IPad-ի թվային տեխնոլոգիան տարբեր տեսակի ռազմական արկեր հակառակորդի թիրախներ ուղարկելու համար: Ինչպես հայտնի է, սիրիական ընդդիմությունն այս պատերազմի ողջ ընթացքում աչքի է ընկնում տարբեր տեսակի զինատեսակներ պատրաստելու ունակությամբ, սակայն առաջին անգամ է, որ Apple-ի նման բարձրակարգ ընկերության արտադրած ապրանքը դառնում է կոնֆլիկտի պատճառ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող