«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական ռեկորդ սահմանեց
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է 2012/13թթ. ռեկորդային եկամուտի մասին. տեղեկացնում է BBC-ն:
Ակումբի եկամուտը 2012-ի հունիսից մինչ 2013 հունիսը կազմել է 363 մլն ֆունտ: Մաքուր շահույթը կազմում է 146 մլն ֆունտ:
Եկամուտի նման ցուցանիշը պայմանավորված է հովանավորչական գործարքներով, ատրիբուտների և ակումբի լոգոյով վաճառված ապրանքներով:
«Մենք հպարտանում ենք մեր արդյունքներով: Մեր կոմերցիոն գործունեությունն ակումբի զարգացման համար ուժեղ շարժիչ է»,–նշել է մանչեսթերյան ակումբի փոխնախագահ Էդ Վուդվարդը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում