Ճապոնիայում բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես
Հասարակություն
Ս. թ. սեպտեմբերի 12-ին Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և «YAMAHA», «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը, այնուհետև, մինչև տարեվերջ կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա և Նագոյա քաղաքներ:
Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ` ընտանեկան դրվագներ, հանդիպումներ մշակույթի հանրահայտ գործիչների հետ, կոմպոզիտորի ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսա-ձայնասկավառակներ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող