«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

«Մեզ հավելյալ ջանքեր են հարկավոր հայ-հնդկական տնտեսական կապերը խթանելու համար». ՀՀ ԱԳ փոխնախարար

Արտաքին Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

-Տեղյակ ենք, որ առաջիկայում Դելիում կայանալու է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական' 6-րդ նիստը: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը:

Հայ-հնդկական հարաբերությունները բնութագրելիս անհրաժեշտ է առաջին հերթին նշել, որ դրանք ունեն հարուստ պատմական անցյալ: Մեր երկու ժողովուրդների պատմական և մշակութային առնչությունների մասին շատ է խոսվել և գրվել ու, կարծում եմ, այս թեմաները դեռ ուսումնասիրության կարիք ունեն: Մի բան ակնհայտ է, սակայն. այս բարենպաստ հիմքի վրա են կառուցվել հարաբերությունները նորանկախ Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետության միջև:

Անցած ժամանակահատվածում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք փոխայցեր և հանդիպումներ, սերտ համագործակցություն է ծավալվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև, ակտիվ գործում են Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Դելիում և Երևանում: Ի դեպ, միջկառավարական հանձնաժողովի նիստին զուգահեռ Դելիում կանցկացվեն նաև քաղաքական խորհրդակցություններ մեր երկրների ԱԳՆ-ների միջև, որոնք կոչված են ամփոփելու քաղաքական շփումների արդյունքներն անցած ժամանակահատվածում և նախանշելու ապագա համատեղ քայլերը: Նշեմ, որ արդեն ծրագրված են ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ կրթության նախարարի այցերը Հնդկաստան այս տարվա ընթացքում:

Ինչպես հայտնի է, ՀՀ մի շարք առաջատար բուհերում սովորում են Հնդկաստանից ժամանած ուսանողներ և կրթության ոլորտի ղեկավարների պաշտոնական շփումները մեծապես նպաստում են փոխանակումների արդյունավետության բարձրացմանը: Նշեմ, որ Հնդկաստանի Միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրերի (ITEC) շրջանակներում այս տարիների ընթացքում Հնդկաստանում վերապատրաստում են անցել ՀՀ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների պետական պաշտոնյաներ ու մասնագետներ:

-Ո՞ր բնագավառների զարգացմանն են ուղղվում Հնդկաստանի տեխնիկական օգնության միջոցները: Հայտնի է, որ 2011 թվականին հնդկական կողմի օժանդակությամբ Երևանում բացվեց Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության հայ-հնդկական կենտրոնը:

Անցած տարիների ընթացքում Հնդկաստանը մեր երկրին զանազան տեսակների մարդասիրական և տեխնիկական օգնություն է տրամադրել, որոնց շարքում հարկավոր է հատուկ նշել ՀՀ գյուղատնտեսության բնագավառին 2005-2006 թվականներին տրամադրված մեծաքանակ գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև վերջին տարիներին Երևանում Հնդկաստանի դեսպանության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող' ՀՀ մարզերում համակարգչային սրահների ստեղծման ծրագիրը: 2012թ.-ի վերջի դրությամբ' այսպիսի սրահներ են բացվել Տավուշի մարզի 72 դպրոցներում: Ներկայումս նախապատրաստվում է նմանատիպ ծրագիր իրականացումը Լոռու մարզում: Եվ, իհարկե, այս ծրագրերի իրականացմանը մեծապես նպաստում է հայ-հնդկական Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազարցության կենտրոնը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2011թ.-ի նոյեմբերին, Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի ՀՀ այցի շրջանակներում:

Պետք է գոհունակությունս հայտնեմ այս կարճ ժամանակահատվածում Կենտրոնի կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կենտրոնի գործառույթների թվում են գերարագ համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը, կրթական դասընթացների կազմակերպումն ու փորձագետների փոխանակումը, գործարար հանդիպումները, սեմինարները և մրցույթները: Այն տարածաշրջանում միակն է, որն ունի Հնդկաստանում արտադրված «Պարամ» մակնիշի գերհզոր համակարգիչ (Param Super-Computer): 2013թ.-ի մարտի դրությամբ' «Պարամ» համակարգչի օգնությամբ իրականացվում է 15 գիտահետազոտական ծրագիր, կենտրոնում դասավանդում են Հնդկաստանում վերապատրաստված 8 հայ մասնագետներ, իսկ դասընթացներից օգտվել է 1000-ից ավելի ուսանող, կազմակերպվել է շուրջ 300 սեմինար: Հնդկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել Հնդկաստան հայ մասնագետների այցերը կազմակերպել ու վերաբերյալ' ներկայումս արդեն Գյումրու տեխնոպարկի ստեղծման գործում փորձի փոխանակման համար: Ավելորդ է թվում արձանագրելը, որ հնդկական կողմից տրամադրվող օգնությունը մեծ նպաստ է բերում նշված ոլորտների զարգացմանը, ինչի համար մենք երախտապարտ ենք մեր հնդիկ բարեկամներին:

-Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-հնդկական համագործակցությունը այլ գործնական բնագավառներում:

Նախքան գործնական բնագավառներին անդրադառնալը, կուզենայի նշել, որ մեր երկրների միջև սերտ փոխանակումներ և շփումներ են իրականացվում հումանիտար բնագավառներում: Բոլորովին վերջերս Մումբայից կամ, ինչպես հաճախ ոչ պաշտոնապես անվանում են Մումբայի կինոարտադրության բնագավառը՝ Բոլիվուդից ժամանած «Շուգր էնդ սփայս» պարային համույթը ելույթներ ունեցավ Հայաստանում: Մշակութային միջոցառումներն առավել ընկալելի են դարձնում մեր ժողովուրդները միմյանց համար՝ ինչպես ժամանակակից ազգային արվեստը ներկայացնելու, այնպես էլ՝ մեր երիտասարդության միջև բարեկամության կապեր ստեղծելու միջոցով: Կուզենայի անդրադառնալ ևս մի դրվագի. ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ առողջապահության նախարարությունը դիմեց Երևանում Հնդկաստանի դեսպանությանը' թալասեմիայով հիվանդ երեխաների համար այդ երկրում արտադրվող դեղամիջոցի շտապ հայթայթման խնդրանքով, և դեսպանության ակտիվ աջակցության շնորհիվ դեղամիջոցը կարճ ժամանակամիջոցում հասցվեց Հայաստան:

Խոսելով առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների մասին՝ պետք նշեմ, որ այստեղ դեռևս շատ անելիքներ կան: Վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Հնդկաստանի միջև կազմել են շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Հնդկաստանից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալները դրա գերակշիռ մասն են: Մեզ հավելյալ ջանքեր են հարկավոր Հնդկաստանից Հայաստան ներդրումների ներգրավվման և հայաստանյան ապրանքների Հնդկաստան արտահանումը խթանելու համար: Ներկայումս, ՀՀ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, ակտիվ աշխատանքներ են ընթանում միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստն առավել գործական և արդյունավետ դարձնելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված