«Բարսելոնայի» հաղթանակը և Մեսսիի 62-րդ գոլը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Այաքսի» դարպասը: 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, ով ևս երկու անգամ աչքի ընկավ հանդիպման ընթացքում: Իր հաշվին գրանցած հեթ-տրիկի շնորհիվ արգենտինացին Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 62-ի: Այս ցուցանիշով Մեսսին զիջում է միայն Ռաուլին, ով իր ակտիվում ունի 71 գոլ: «Կապտանռնագույնների» կազմում իր գոլով աչքի ընկավ նաև Խերարդ Պիկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում