«Բորուսիայի» անհաջող մեկնարկը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» անհաջող սկսեց իր ելույթները Չեմպիոնների լիգայում: Մրցաշարի խմբային փուլի մեկնարկային տուրում Կլոպի սաները արտագնա խաղում զիջեցին «Նապոլիին»: Հանդիպումն ավարտվեց իտալական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հանդիպման բոլոր գոլերն էլ հեղինակեցին դաշտի տերերը:
Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին: Դաշտի տերերին առաջ մղեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը: Հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեին Կլոպի սաները մնացին 10 հոգով՝ վերջին հույսի խախտման համար հեռացվեց դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերը, ով ձեռքով խաղաց տուգանային հրապարակից դուրս: Իտալական ակումբը երկրորդ անգամ դորտմունդցիների դարպասը գրավեց 67-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Ինսինյեն: Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ Խուան Սունիգան ինքնագոլի հեղինակ դարձավ:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հենրիկ Մխիթարյանը, ով փոխարինվեց 76-րդ րոպեին:
Նշենք, որ առաջին խաղակեսում դորտմունդցիները մնացին նաև առանց գլխավոր մարզչի՝ մրցավարի հետ վիճելու համար դաշտից հեռացվեց Յուրգեն Կլոպը:
Ստրև կարող եք դիտել Վայդենֆելերի վերջին հույսի խախտումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում