Սեյրան Օհանյան. Զինված ուժերում միջադեպերը նվազել են 30 տոկոսով
Հայկական Մամուլ
Մարտական ոգի, միասնականություն, համախմբվածություն, կոլեկտիվների բարոյահոգեբանական բարձր մակարդակ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս հատկանիշներով է առանձնացնում հայկական բանակն ու հավելում, որ արցախյան գոյամարտի ժամանակ հենց այս հատկանիշները լուրջ դեր խաղացին:
«Մարտական ոգու ամենակարեւոր բաղադրիչը մարդկային հարաբերություններն են: Այն կոլեկտիվում, որտեղ չկա մարդկային հարաբերություն, չի կարող լինել ոգու բարձր մակարդակ, դրա համար մենք այսօր շեշտը դնում ենք մարդկային հարաբերությունների ձեւավորման վրա», ասաց Օհանյանըՙ հավելելով, որ բանակը պետության մեջ պետություն չի կարող լինել, սակայն որոշում է կայացվել, որ «բանակը մեր տունն ու ամրոցն է»:
«Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով, իսկ ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա, կապրի այլ ամրոցումՙ բերդի օրենքներով: Այս հարցում մենք անհաշտ պայքար ենք մղելու», ասաց Օհանյանըՙ ցանկանալով, որ փողոցային բարքերի դեմ պայքարը մղվի ոչ միայն ԶՈւ-ից, այլեւ հասարակությունից:
Նախարարը 2011-ը ԶՈՒ պատմության լավագույն տարին է բնութագրում. այդ տարի արձանագրվել են ամենաքիչ միջադեպերը, հանցագործություններն ու կորուստները: 2012-ին արձանագրվել է բարելավում 2011-ի համեմատ, իսկ 2013-ին հայկական զինված ուժերում միջադեպերը նվազել են 30 տոկոսով: «Կարգապահության պահպանման ուղղությամբ աշխատանքները բոլոր ուղղություններով տարվում են»:
Նրա խոսքերով, անվտանգության կանոնների խախտման եւ դժբախտ պատահարների հարցում 50 տոկոս պատասխանատվություն կրում է զինծառայողը, 25 տոկոսի համար պատասխանատու է հրամանատարը, իսկ 25 տոկոսը լինում են պատահականություններ:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը