Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրը
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրն արդեն կարծես թե ուրվագծվում Է:
Իշխանական շրջանակներում խոսում են, որ Հովսեփյանը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր:
Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջանակներում: Խոսքը վերաբերում է Դավիթաշենում բացվելիք ակադեմիային, որի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության միջև: Ի վերջո որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կառույցների միջև:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը