Լիոնել Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով երեկ Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում «Այաքսի» (4:0) դարպասը 3 գնդակ ուղարկեց, ձևակերպեց իր չորրորդ հեթ-տրիկն այս մրցաշարում. տեղեկացնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:
Արդյունքում` արգենտինացին հեթ-տրիկների քանակով սահմանեց մրցաշարի բացարձակ ռեկորդ:
Երեքական հեթ-տրիկ ՉԼ-ում իրենց հաշվին ունեն գրանցած «Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպո Ինձագին:
Հիշեցնենք, որ Մեսսին իր հաշվին այս մրցաշարում գրանցել է 62 գոլ: ՉԼ-ի լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլը՝ 71 գոլով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում