ԱՄՆ-ն հավաքել է 200.000 էջ ապացույց Ասադի ռեժիմի դեմ
ԱՄՆ
Ամերիկացի դիվանագետները սիրիական ընդդիմության օգնությամբ հավաքել են ռազմական գործողություններում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի մեվավորության վկայություններ: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Yahoo News-ին, այդ մասին պատմել է ԱՄՆ հատուկ առաջադրանքների դեսպան Սթիվեն Ռափը, որը մասնագիտանում է ռազմական հանցագործությունների գործում:
Դիվանագետի խոսքերով` ԱՄՆ-ն նյութեր է հավաքում՝ Ասադի դեմ քրեական գործ հարուցելու համար: Հատուկ դրա համար սիրիացիներից կազմված խմբերին սովորեցրել են, թե ինչպես է պետք ճիշտ փնտրել և ճանաչել անհրաժեշտ տեղեկատվությունը: Հավաքված նյութերը, որոնք ներկա պահին կազմում են ավելի քան 200.000 էջ, պահվում են Եվրոպայի տարածքում գտնվող ԱՄՆ հատուկ կենտրոնում, որտեղ դրանք ուսումնասիրում են փորձագետները:
Ենթադրվում է, որ այդ ապացույցները կօգտագործվեն դատավարության ընթացքում Սիրիայի նախագահի նկատմամբ: Ռափի խոսքերով` հավաքված ապացույցների քանակն ու որակը թույլ կտան Ասադի գործն անել պետության ղեկավարների նկատմամբ միջազգային գործընթացների մակարդակով լավագույններից մեկը:
Դիվանագետը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր չեն ինքնուրույն գործ հարուցել, նրանք ձգտում են ստեղծել ինքնատիպ «խառը դատ»՝ միաժամանակ ներգրավելով և´ «միջազգային խաղացողների», և´ հենց սիրիացիներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)