Պարտությունը ինձ չի ցնցել. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բազելից» (1:2) կրած պարտությունից հետո նշել է.
«Ես ցնցված չեմ: Երբեմն պարտվում ես: Այդպիսին է կյանքը: Իհարկե, չեմ կարող գոհ լինել արդյունքից: Մենք խմբից դուրս գալու առումով մեկ քայլ ետ կատարեցինք: Սակայն առջևում դեռևս 5 խաղ կա՝ առաջին կամ երկրորդ տեղը զբաղեցնելու համար: «Բազելը» շատ լավ խաղաց: Էմոցիոնալությամբ մենք դեռևս ամբողջովին ձևավորված և հասուն թիմ չենք: Այդ պատճառով էլ դժվարին պահերին մեզ պակասում է հոգեբանական հատկությունները»,–Մոուրինյուի խոսքերը մեջբերում է BBC-ին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում