Ինձ համար Ռաուլին գերազանցելն ամենակարևորը չէ. Մեսսի
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում հեթ-տրիկ ձևակերպելուց հետ. հայտարարել է, որ թիմի հաղթանակը իր համար կարևոր են անձնական հաջողություններից:
«Իհարկե, ուրախ եմ, 62 գոլ եմ հեղինակել Չեմպիոնների լիգայում, սակայն կարևորը արդյունքն է և մեր թիմի խաղը: Ռաուլին գերազանցելը և մրցաշարի լավագույն ռմբարկուն դառնալը հիանալի մարտահրավեր է, դա ինքնանպատակ չէ: Թիմի առաջ ավելի կարևոր խնդիրներ են ծառացած, օրինակ, որքան հնարավոր է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում և ձգտել կրկին ամեն ինչ նվաճել: Ես կխփեմ անհրաժեշտ գոլերի քանակ, թե` ոչ, դա արդեն երկրորդական է»,–նշել է Մեսսին:
Հիշեցնենք, որ Ռաուլն իր ակտիվում ունի 71 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում