Հիմարի պես վարվեցի. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում արտագնա խաղում «Նապոլիից» (1:2) կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր հեռացման հարցում ինքն է մեղավոր:
«Եթե չլիներ Վայդենֆեյլերի կարմիր քարտը, Հյումելսի վնասվածքը և իմ հեռացումը. մենք, հավանաբար, դրական արդյունքի կհասնեինք: Սակայն շատ բաներ անհաջող ստացվեց: Ես հիմարի պես վարվեցի և տեղի ունեցածի համար ողջ պատասխանտվությունն իմ վրա է: Ես արդեն թիմից և մրցավարներից ներողություն եմ հայցել: Շատ լավ հասկանում եմ, որ դա իմ սխալն էր: Մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք: Սակայն այս խաղում միավոր վաստակելը լավագույն արդյունքը կլիներ»,-Կլոպի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում